Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի 4-րդ տուրում «Սլովանը» սեփական հարկի տակ ընդունել էր Զագրեբի «Դինամոյին»: Խաղն ավարտվեց Տիգրան Բարսեղյանի թիմի 1:4 հաշվով պարտությամբ:
Խաղի հաշիվը բացվեց արդեն 5-րդ րոպեին. «Սլովանին» առաջ մղեց Դավիդ Ստրելեցը, սակայն ավելին անել չհաջողվեց:
Նշենք, որ Տիգրան Բարսեղյանը մեկնարկային կազմում էր և փոխարինվեց 87-րդ րոպեին:
«Սլովանը» եզրափակում է մրցաշարային աղյուսակը:
© Armenian Soccer 2024