
Fastex ՊԼ 14-րդ տուրում «Վեստ-Արմենիան» սեփական հարկի տակ 2։0 հաշվով հաղթել է «Ալաշկերտին»։
Հանդիպման հաշիվը բացվեց առաջին խաղակեսին ավելացրած 3-րդ րոպեին. «Ալաշկերտի» պաշտպան Հայկ Մուսախանյանը ուղիղ կարմիր քարտով հեռացվեց, իսկ «Վեստ Արմենիայի» կազմում կազմում 11-մետրանոցը անվրեպ իրացրեց Զախար Տարասենկոն: 57-րդ րոպեին Տարասենկոն դարձել է դուբլի հեղինակ: 65-րդ րոպեին հաշիվը կարող էր խոշոր դառնալ, սակայն խաղից դուրս իրավիճակ արձանագրվեց և գոլը խեղարկվեց:
Այս խաղից հետո «Վեստ Արմենիան» 13 միավորով 9-րդ տեղում է, «Ալաշկերտը» 12 միավորով 10-րդ տեղում է:
© Armenian Soccer 2024