Կոնֆերենցիաների լիգայի Լիգայի փուլի 2-րդ տուրում «Նոան» հյուրընկալվելիս մրցեց ավստրիական «Ռապիդի» հետ: Վիեննայում կայացած խաղն ավարտվեց 1:0 հաշվով՝ հօգուտ տանտերերի:
Հանդիպման միակ գոլը գրանցվեց 31-րդ րոպեին:
Նշենք, խաղի սկիզբը հաջող չդասավորվեց «Նոայի» համար. արդեն 13-րդ րոպեին Ռուի Մոտան հարկադրված էր փոփոխություն կատարել, քանի որ վնասվածք ստացավ Թորարինսոնը:
«Նոան» անցկացրած 2 խաղերից հետո 3 միավոր ունի: Հաջորդ խաղը նոյեմբերի 7-ին է. Հայաստանի փոխչեմպիոնը Լոնդոնում կմրցի «Չելսիի» հետ:
© Armenian Soccer 2024