ՉԼ հիմնական փուլի 3-րդ տուրում «Ինտերը» հյուրընկալվելիս խաղացել է «Յանգ Բոյզի» հետ: Խաղն ավարտվել է միլանյան թիմի նվազագույն հաշվով հաղթանակով:
Հանդիպման միակ գոլն 90+3-րդ րոպեին խփել է Մարկուս Թյուրամը:
Հենրիխ Մխիթարյանն «Ինտերի» մեկնարկային կազմում է եղել և փոխարինվել է 61-րդ րոպեին:
Նշենք, որ սա «Ինտերի» 2-րդ անընդմեջ հաղթանակն է եղել. 3 տուրերից հետո «ներաձուրիները» 7 միավորով 7-րդ տեղում են:
© Armenian Soccer 2024