Fastex ՊԼ 12-րդ տուրն ավարտվել է ԲԿՄԱ — «Փյունիկ» խաղով, որում հյուրերը հաղթել են 2:1 հաշվով:
Հանդիպման բոլոր գոլերը խփվել են առաջին խաղակեսում: Նախ «Փյունիկի» կազմում 2 րոպեում դուբլի հեղինակ է դարձել Օտուբանջոն (23‘, 25‘), ապա 36-րդ րոպեին Արգիշտի Պետրոսյանն է կրճատել հաշվի տարբերությունը:
Այս հաղթանակից հետո «Փյունիկը» 22 միավորով եզրափակում է լավագույն եռյակը, ԲԿՄԱ-ն 13 միավորով 6-րդ տեղում է:
© Armenian Soccer 2024