Armenian Soccer
Armenian Soccer

Fastex ՊԼ. «Արարատ-Արմենիան» Գյումրիում հաղթել է «Շիրակին»

Fastex ՊԼ 12-րդ տուրում «Շիրակը» սեփական հարկի տակ ընդունել է «Արարատ-Արմենիային»: Խաղն ավարտվել է երևանյան թիմի՝ 3:0 հաշվով հաղթանակով:

Առաջին խաղակեսում գոլեր չեն գրանցվել: Հանդիպման հաշիվը բացվել է միայն 74-րդ րոպեին, երբ աչքի է ընկել Մարիուս Նուբիսին: 6 րոպե անց առավելությունը կրկնապատկել է Տենտոն Յեննեն: Իսկ խաղի վերջակետն 90+2-րդ րոպեին դրել է Մեթյու Թեգիրի Գբոմադուն:

Այս հաղթանակից հետո «Արարատ-Արմենիան» 24 միավորով 2-րդ հորիզոնականում է և 2 միավորով է զիջում 1 խաղ ավելի անցկացրած «Ուրարտուին»: «Շիրակը» 8-րդն է 13 միավորով:

© Armenian Soccer 2024