Armenian Soccer
Armenian Soccer

Fastex ՊԼ. ԲԿՄԱ-ն ջախջախեց «Գանձասարին»

Fastex Պրեմիեր լիգայի 11-րդ տուրն ավարտվեց «Գանձասար» — ԲԿՄԱ գոլառատ խաղով, որում «բանակայինները» հաղթեցին 6:1 հաշվով:

Խաղի հաշիվը 26-րդ րոպեին ԲԿՄԱ-ի կազմում բացեց Միսակ Հակոբյանը, 4 րոպե անց Դավիթ Հակոբյանը կրկնապատկեց թիմի առավելությունը, իսկ ընդամենը 3 րոպե անց դուբլ ձևակերպեց: Առաջին խաղակեսին ավելացրած առաջին րոպեին «Գանձասարի» կազմում հաշիվը կրճատեց Ուսման Ֆայեն:

Երկրորդ խաղակեսում «բանակայինները» և 3 գոլ խփեցին. դուբլ ձևակերպեց Լևոն Բաշոյանը (65՛, 90+2՛), մեկ անգամ էլ աչքի ընկավ Դանիել Աղբալյանը (71՛), որն այս խաղում նաև 2 գոլային փոխանցում գրանցեց իր հաշվին:

Այս հաղթանակից հետո ԲԿՄԱ-ն 13 միավոր վաստակեց և շրջանցեց նույնքան միավոր ունեցող «Արարատին», «Գանձասարը» 1 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը:

© Armenian Soccer 2024