Armenian Soccer
Armenian Soccer

Դրամատիկ «Արարատյան» դերբի. «Արմենիան» հաղթանակ է կորզել 99-րդ րոպեին

Fastex ՊԼ 11-րդ տուրում «Արարատ-Արմենիան» սեփական հարկի տակ 3:2 հաշվով հաղթանակ է կորզել «Արարատից» խաղի ավելացրած 8-րդ րոպեին:

Հանդիպման 19-րդ րոպեին 11-մետրանոցից հաշիվը բացել է «Արարատ-Արմենիայի» հարձակվող Նուբիսին: 3 րոպե անց «Արարատի» կազմում Սերոբ Գալստյանը վերականգնել է հաշվի հավասարությունը:

50-րդ րոպեին Նուբիսին դուբլ է ձևակերպել: 65-րդ րոպեին 11-մետրանոցի իրավունք է ստացել, որն անվրեպ է իրացրել Մուսա Կանտեն: Խաղի ելքը հիմնական ժամանակին ավելացրած 9-րդ րոպեին վճռել է Նուբիսին՝ դառնալով հեթ-տրիկի հեղինակ:

Այս հաղթանակից հետո «Արարատ-Արմենիան» 21 միավորով 2-րդ հորիզոնականում է: «Արարատը» 13 միավոր ունի և 6-րդն է:

© Armenian Soccer 2024