Armenian Soccer
Armenian Soccer

Վիրավորելու ցանկություն չկա. «Փյունիկը» լքած ֆուտբոլիստները չեն կարող ազատ ելումուտ ունենալ ակումբի բազա

Այսօր համացանցում լուսանկար և գրառում է տարածվել այն մասին, որ Երևանի «Փյունիկն» իր մարզաբազայում թիմի նախկին պատանի ֆուտբոլիստների դեմքերով նկար է փակցրել և նշել, որ նրանց մուտքն այդ տարածք այլևս արգելված է։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել էր նախկին մարզական լրագրող, «Փյունիկի» նախկին աշխատակից Հայկազ Մկրտչյանը:

«Փյունիկից» armsport.am-ին մեկնաբանություն են տվել նախկին սաների լուսանկարներով պոստերների վերաբերյալ:

««Փյունիկ» ֆուտբոլային ակումբը մեծ համախմբված ընտանիք է, իսկ մեր մարզաբազային մենք վերաբերվում ենք որպես մեր տանը, որտեղ մեր ակումբի բոլոր սաներն առանց որևէ սահմանափակումների կարող են օգտվել մարզասարքերից, խաղերից, անցկացնել անհատական մարզումներ, դիտել գլխավոր թիմի մարզումները, շփվել ֆուտբոլային աստղերի հետ և այլն:

Այն ֆուտբոլիստները, որոնք լքել են մեր ակումբը, այլևս չեն կարող ազատ մուտք ու ելք ունենալ ակումբում վերոնշյալ նպատակներով, այդ պատճառով մեր մարզաբազայի պահակակետերում նման պաստառներ են կախված: Ակումբը ոչ մի դեպքում ցանկություն չունի վիրավորելու ոչ ոքի և այդ հայտարարությունը կրում է միայն տեղեկատվական բնույթ:

Պաստառները կախված են ու տեսանելի այն վայրերում, որտեղ պահակները կանոնավոր հերթապահություն չեն անցկացնում»,- փոխանցել են ակումբից:

© Armenian Soccer 2024