Armenian Soccer
Armenian Soccer

Հովհաննես Հարությունյան. «Ամեն ինչ պետք է անենք հաղթանակի համար»

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հովհաննես Հարությունյանը Հյուսիսային Մակեդոնիայի հետ տնային հանդիպումից առաջ պատասխանել է լրագրղների հարցերին:

«Վերլուծել ենք մրցակցին ու գիտենք նրանց ուժեղ և թույլ կողմերը: Ամեն ինչ պետք է անենք հաղթանակի համար: Խաղադաշտ դուրս ենք գալու միայն հաղթելու նպատակով»,- ասել է Հարությունյանը:

Հայաստան — Հս. Մակեդոնիա խաղը կկայանա վաղը՝ հոկտեմբերի 13-ին, Վ. Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ժամը 20:00-ին:

© Armenian Soccer 2024