Armenian Soccer
Armenian Soccer

Unity Euro Cup. Հայաստանի թիմը զբաղացրել է 5-րդ հորիզոնականը

Հոկտեմբերի 9-ից 10-ը Շվեյցարիայի Նիոն քաղաքում անցկացվել է փախստականների՝ Unity Euro Cup-2024 մրցաշարը, որի 16 մասնակից երկրների շարքում եղել է նաև Հայաստանը:

Վիճակահանության արդյունքում Հայաստանի թիմն ընդգրկվել էր C խմբում, որտեղ նրա մրցակիցներն էին Սլովենիայի, Լատվիայի և Մալթայի ընտրանիները:

Հայաստանի փախստականների հավաքականն առաջին հանդիպումն անցկացրել է Լատվիայի ընտրանու հետ և լարված պայքարում զիջել է մրցակցին 1:2 հաշվով:

Հաջորդ երկու հանդիպումներում Հայաստանի թիմը նախ 1:0 հաշվով հաղթել է Մալթային, այնուհետև 2:1 հաշվով առավելության է հասել Սլովենիայի նկատմամբ: Այսպիսով, խմբում գրավել են 2-րդ հորիզոնականը:

Ըստ մրցաշարի կանոնակարգի, խմբերում 2-րդ տեղերը զբաղեցրած թիմերը պետք է մրցեին միմյանց դեմ՝ պարզելու 5-8-րդ հորիզոնականները զբաղեցնող թիմերին: Այստեղ Հայաստանի թիմի մրցակիցը եղել է D խմբի երկրորդ հորիզոնականում գտնվող Իսպանիան: Այս խաղում ևս հայերը կարողացել են հաջողության հասնել 2:1 հաշվով:

Այսպիսով, վերջնական հաշվարկով Հայաստանի փախստականների հավաքականը Unity Euro Cup-ում 16 երկրների շարքում գրավել է 5-րդ հորիզոնականը:

© Armenian Soccer 2024