Fastex Պրեմիեր լիգայի 9-րդ տուրը մեկնարկեց «Գանձասար» — «Շիրակ» խաղով, որում հաղթեցին գյումրեցիները:
Խաղը տեղի ունեցավ Երևան «Ջունիոր սպորտ» մարզադաշտում ավարտվեց 2:1 հաշվով: Հանդիպման հաշիվը բացվեց առաջին խաղակեսին ավելացված առաջին րոպեին. Լյովա Մրյանի փոխանցումից հետո աչքի ընկավ Մորի Կոնեն։ 54-րդ րոպեին կապանցիների գանացի կիսապաշտպան Իսրայել Օպոկուն հավասարեցրեց հաշիվը: 90-րդ րոպեին տուգանայինից խփած գոլով Ռազմիկ Հակոբյանը հաղթանակ ապահովեց «Շիրակին»:
Հիմնական ժամանակին ավելացրած 5-րդ րոպեին «Գանձասարը» մնաց 10 հոգով. կարմիր քարտ ստացավ գոլի հեղինակ Իսրայել Օպոկուն:
Այս հաղթանակի շնորհիվ «Շիրակն» 9 խաղից հետո վաստակած 10 միավորով հավասարվեց 5-6-րդ տեղերը կիսող «Նոային» ու «Փյունիկին»։ «Գանձասարը» դեռ հաղթանակ չունի և 1 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը։
© Armenian Soccer 2024