Armenian Soccer
Armenian Soccer

Fastex ՊԼ. «Արարատ-Արմենիան» խոշոր հաշվով հաղթեց «Շիրակին»

Fastex Պրեմիեր լիգայի 7-րդ տուրի խաղային երկրորդ օրն ավարտվեց «Արարատ-Արմենիա» — «Շիրակ» խաղով: Ավանի ակադեմիայում գրանցվեց 4-0 հաշիվ հօգուտ տանտերերի:

Խաղի հաշիվը 10-րդ րոպեին բացեց Արմեն Համբարձումյանը, 20-րդ րոպեին Ժոաու Կյրուշը կրկնապատկեց երևանյան թիմի առավելությունը: 66-րդ րոպեին Սերոբ Գրիգորյանը 11-մետրանոցի նշակետից գրավեց «Շիրակի» դարպասը, իսկ հանդիպման վերջնական հաշիվը 86-րդրոպեին ձևակերպեց Մեթյու Թեգիրի Գբոմադուն:

77-րդ րոպեից «Արարատ-Արմենիան» խաղը շարունակում էր 10 հոգով. ուղիղ կարմիր քարտով հեռացվեց Մարիուս Նուբիսին:

Այս հաղթանակից հետո «Արարատ-Արմենիան» 12 միավորով 4-րդ տեղում է, «Շիրակը» 7 խաղից հետո 6 միավորով 7-րդն է:

© Armenian Soccer 2024