Armenian Soccer
Armenian Soccer

Fastex ՊԼ. «Արարատն» ավելացրած ժամանակում հաղթանակ կորզեց «Նոայից»

Fastex Պրեմիեր լիգայի 6-րդ տուրն ավարտվեց «Արարատ» — «Նոա» խաղով, որում տանտերերն ավելացված ժամանակում հաղթանակ կորզեցին 10 հոգով մնացած «Նոայից»: Խաղը տեղի ունեցավ «Հանրապետական» մարզադաշտում և ավարտվեց 2:1 հաշվով:

Առաջին խաղակեսի վերջնամասում «Նոայի» խփած գոլը չեղարկվեց: Երկրորդ խաղակեսի մեկնարկում Էլդեր Ֆերեյրան բացեց հանդիպման հաշիվը: «Նոայի» կազմում 70-րդ րոպեին փոխարինման դուրս եկած Յան Էտեկին 5 րոպեում 2 դեղին քարտ ստացավ և 75-րդ րոպեից թիմին թողեց 10 հոգով:

«Արարատն» օգտվեց թվային առավելությունից: 79-րդ րոպեին Գուռը հավասարեցրեց հաշիվը, իսկ 90+2-րդ րոպեին Մուսա Կանտեն խփեց հաղթական գոլը:

Այս խաղից հետո «Արարատը» 13 միավորով հավասարվել է առաջատարներին ու եզրափակում է եռյակը: «Նոան» անցկացրած 3 խաղից հետո 6 միավորով 6-րդն է:

© Armenian Soccer 2024