Armenian Soccer
Armenian Soccer

Fastex ՊԼ. «Արարատ-Արմենիան» հաղթեց «Գանձասարին» ու բարելավեց դիրքը

Fastex Պրեմիեր Լիգայի 6-րդ տուրում «Գանձասարը» Երևանի «Ջունիոր սպորտ» մարզադաշտում ընդունել է «Արարատ-Արմենիային»: Հյուրերը հաղթել են 3:0 հաշվով: «Արարատ-Արմենիայի» կազմում գոլ են խփել Ալեքսիս Ռոդրիգեսը, Արմեն Համբարձումյանը և Էրիկ Օկանսին։

Նշենք, որ առաջին խաղակեսում տանտերերը 2 անգամ չեն կարողացել 11-մետրանոց իրացնել:

Այս հաղթանակից հետո «Արարատ-Արմենիան» 9 միավորով բարձրացել է 4-րդ հորիզոնական։ «Գանձասարը» միավոր չունի և եզրափակում է մրցաշարային աղյուսակը։

© Armenian Soccer 2024