Armenian Soccer
Armenian Soccer

Fastex ՊԼ. «Վանը» հաղթեց ԲԿՄԱ-ին ու միանձնյա գլխավորեց աղյուսակը

Fastex Պրեմիեր լիգայի 6-րդ տուրը մեկնարկեց ԲԿՄԱ — «Վան» խաղով: Ավանի ֆուտբոլի ակադեմիայի խաղադաշտում ընդամենը 1 գոլ խփվեց. «Վանի» կազմում 31-րդ րոպեին աչքի ընկավ Մոմո Տուրեն:

Առաջին խաղակեսին ավելացրած 3-րդ րոպեին կարմիր քարտով տեխնիկական գոտուց հեռացվեց «Վանի» գլխավոր մարզիչ Վահե Գևորգյանը:

Այս խաղից հետո «Վանը» 13 միավորով միանձնյա գլխավորեց մրցաշարային աղյուսակը: ԲԿՄԱ-ն ընդամենը 4 միավոր ունի և 8-րդ տեղում է:

© Armenian Soccer 2024