Armenian Soccer
Armenian Soccer

«Յուվենտուսի» հայաստանյան ակադեմիան պետական հավանություն է ստացել

Հայաստանի Հանրապետության կառավարությունը 2024թ. օգոստոսի 29-ի որոշմամբ հավանություն է տվել «Նեքսթ Ջեն Սպորտս» ընկերության աննախադեպ ներդրումային ծրագրին, որով նախատեսվում է Հայաստանում հիմնել աշխարհահռչակ «Յուվենտուս» ֆուտբոլային ակումբի՝ միջազգային բարձր չափանիշներին համապատասխան ակադեմիա: Այս մասին հայտնում է Juventus Academy Armenia ֆեյսբուքյան պաշտոնական էջը:

Ակադեմիան ունենալու է երկու տեղակայում. մեկը` Ավան Աճառյան 20/4, մյուսը՝ Ծիծառնակաբերդի խճուղի 2/3 հասցեում՝ «Հրազդան» մարզադաշտի հարևանությամբ:

Կկառուցվի նաև բարձրակարգ հյուրանոց իր ֆուտբոլային ենթակառուցվածքներով, որը կլինի առաջինը Երևան քաղաքում:

Առաջիկայում «Նեքստ Ջեն Սպորտս» ընկերությունը հանրությանը կներկայացնի ծրագրի մանրամասները:

© Armenian Soccer 2024