Armenian Soccer
Armenian Soccer

Բալեկյանը նոր ակումբ կունենա

Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Նորբերտո Բրիասկո-Բալեկյանը մոտ է արգենտինական մեկ այլ ակումբ տեղափոխությանը:

Armsport.am-ը գրում է՝ Բալեկյանն արդեն համաձայնեցրել է անձնական պայմանագրի պայմանները «Խիմնասիա և Էսգրիմայի» հետ։

Նորբերտոյի տեղափոխությունը կլինի վարձակալական հիմունքերով 18 ամիս ժամկետով՝ հետագայում ամբողջական տրանսֆերի գնման հնարավորությամբ։

Հիշեցնենք, որ 28-ամյա խաղացողը «Բոկա Խունիորս» էր տեղափոխվել 2021 թվականին «Ատլետիկո Հուրականից» 2,9 միլիոն եվրոյի դիմաց: Նորբերտոն «Բոկա Խունիորսի» կազմում անցկացրել է 56 հանդիպում՝ դառնալով 4 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։

© Armenian Soccer 2024