Armenian Soccer
Armenian Soccer

ՀՊԼ. ԲԿՄԱ-ն գոլառատ խաղում խոշոր հաշվով հաղթել է «Վեսթ Արմենիային»

ՀՊԼ 2-րդ տուրում «Վեստ Արմենիան» սեփական հարկի տակ ընդունել էր ԲԿՄԱ-ին: Խաղն ավարտվեց 5:2 հաշվով՝ հօգուտ «բանակայինների»:

Հանդիպման հաշիվը 16-րդ րոպեին բացեցին տանտերերը. աչքի ընկավ Տարասենկոն, իսկ 4 րոպե անց Արսեն Եղիազարյանը ինքնագոլով հավասարեցրեց հաշիվը։

3 րոպե անց Արայիկ Էլոյանը Նարեկ Հովհաննիսյանի փոխանցումից առաջ մղեց ԲԿՄԱ-ին, 32-րդ և 37-րդ րոպեներին Հովհաննիսյանը դուբլ ձևակերպեց, 90+2-րդ րոպեին Լևոն Բաշոյանը հաշիվը դարձրեց խոշոր՝ 5:1, սակայն 5 րոպե անց տանտերերը կարողացան 11-մետրանոցի նշակետից խփել իրենց 2-րդ գոլը։

© Armenian Soccer 2024