Armenian Soccer
Armenian Soccer

Բարսեղյանը գոլ է խփել 2-րդ անընդմեջ խաղում, «Սլովանը» դարձյալ հաղթել է

Սլովակիայի առաջնության 2-րդ տուրում գործող չեմպիոն «Սլովանը» սեփական հարկի տակ նվազագույն հաշվով հաղթել է «Շպորտին»: Հանդիպման միակ գոլը 11-մետրանոցի նշակետից խփել է Տիգրան Բարսեղյանը:

Այս խաղից հետո «Սլովանը» 6 միավորով գլխավորել է մրցաշարային աղյուսակը:

Հիշեցնենք, որ առաջին տուրում նույնպես Բարսեղյանն աչքի էր ընկել 11-մետրանոցի իրացմամբ, իսկ «Սլովանը» հաղթել էր 4:1 հաշվով:

© Armenian Soccer 2024