Կոնֆերենցիաների լիգայի որակավորման 2-րդ փուլի պատասխան խաղում «Փյունիկը» կամային հաղթանակ տարավ «Ստրուգայի» նկատմամբ և դուրս եկավ հաջորդ փուլ:
Երևանյան խաղում գրանցվեց 3-:1 հաշիվ: Ընդհանուր դիմակայության արդյունքում «Փյունիկը» հաղթեց 4:3 հաշվով:
16-րդ րոպեին «Փյունիկի» կազմում հաշիվը բացեց Սերժ Դեբլեն, 45-րդ րոպեին Կովալենկոն կրկնապատկեց երևանցիների առավելությունը, սակայն 1-ին խաղակեսին ավելացրած 4-րդ րոպեին «Ստրուգան» գոլ խփեց:
Խաղի հիմնական ժամանակին ավելացրած 6-րդ րոպեին Կովալենկոն դուբլ ձևակերպեց և դրեց դիմակայության վերջակետը:
© Armenian Soccer 2024