Armenian Soccer
Armenian Soccer

«Արարատը» պայմանագիր է կնքել Գոռ Լուլուկյանի հետ

Երևանի «Արարատի» պայմանագիր է կնքել 21-ամյա կիսապաշտպան Գոռ Լուլուկյանի հետ: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

Ֆուտբոլիստն ու ակումբը ստորագրել են 2 տարվա պայմանագիր:

Լուլուկյանն «Ուրարտուի» սան է, ակումբի գլխավոր թիմում մասնակցել է Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 18 խաղի և դարձել 2 գոլի հեղինակ:

Գոռ Լուլուկյանն «Արարատում» կխաղա 9 համարի մարզաշապիկով:

© Armenian Soccer 2024