Armenian Soccer
Armenian Soccer

IDBank ՀՊԼ 2023/24. սեփական հարկի տակ ամենահաջողակը եղել է «Նոան»

Հայաստանի Պրեմիեր լիգայի ավարտված՝ 2023/24 մրցաշրջանում սեփական հարկի տակ ամենահաջող ելույթներն ունեցել է «Նոան»:

Փոխչեմպիոնը սեփական հարկի տակ 47 միավոր է վաստակել. ընդհանուր առմամբ տնային խաղերում «Նոայի» ակտիվում գրանցվել է 15 հաղթանակ, 2 ոչ-ոքի, 1 պարտություն:

Տնային միակ պարտությունը «Նոան» կրել է «Փյունիկից»՝ նվազագույն հաշվով, որին էլ ի վերջո զիջեց չեմպիոնական պայքարում:

© Armenian Soccer 2024