Armenian Soccer
Armenian Soccer

«Նոան» մարզական հավաք կանցկացնի Սերբիայում

Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլին նախապատրաստվող «Նոան» մեկնել է արտասահմանյան ուսումնամարզական հավաքի: Այս մասին տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը:

Նորանշանակ պորտուգալացի մարզչի գլխավորությամբ թիմը Սերբիայում է, որտեղ նախատեսված են նաև ստուգողական խաղեր:

Հիշեցնենք, որ հուլիսի 11-ին և 18-ին «Նոան» ԿԼ-ում ուժերը կչափի հյուսիսմակեդոնական «Շկենդիայի» հետ:

© Armenian Soccer 2024