Armenian Soccer
Armenian Soccer

«Փյունիկի» հավանական մրցակիցը՝ ՉԼ որակավորման 1-ին փուլը հաղթահարելու դեպքում

Տեղի է ունեցել Չեմպիոնների լիգայի որակավորման 2-րդ փուլի վիճակահանությունը: Հայաստանի չեմպիոն «Փյունիկը», որը պայքարը սկսելու է 1-ին փուլից, իմացել է հավանական մրցակցին 2-րդ փուլ դուրս գալու դեպքում:

Եթե Եղիշե Մելիքյանի սաներին հաջողվի հաղթահարել Մինսկի «Դինամոյի» արգելը, ապա հաջորդ փուլում սպասվում է դիմակայություն «Լուդոգորեց» / Բաթումիի «Դինամո» զույգի հաղթողի հետ:

Որակավորման 2-րդ փուլի խաղերը կկայանան հուլիսի 23/24-ին և 30/31-ին:

© Armenian Soccer 2024