Armenian Soccer
Armenian Soccer

«Նոան» պորտուգալացի նորեկ ունի. ՎԻԴԵՈ

Հայաստանի փոխչեմպիոն «Նոան» նոր ձեռքբերում ունի. ինչպես տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը՝ թիմի կազմը համալրել է պորտուգալացի պաշտպան Գոնսալո Սիլվան:

Պորտուգալացի պաշտպանը կարիերան սկսել է պորտուգալական «Բարեիրենսեում»։ Տեղի «Լուսադայում» ու «Ատլետիկոյում» մեկական մրցաշրջան անցկացնելուց հետո, Սիլվան տեղափոխվել է «Բրագայի» 2-րդ թիմ, այնուհետև՝ «Բելենենսեշ»։

Պորտուգալիայի բարձրագույն լիգայում Գոնսալո Սիլվան անցակցրել է 174 հանդիպում՝ դառնալով 6 գոլի հեղինակ։ 2021 թվականին Սիլվան տեղափոխվել է լեհական «Ռադոմյակ», որի կազմում 11 խաղ է անցկացրել Էքստրակլասայում։

33-ամյա ֆուտբոլիստի նախկին թիմը պորտուգալական «Ֆարենսեն» է։

«Ես քրտնաջան կաշխատեմ, որպեսզի օգնեմ «Նոային» նվաճել բոլոր հնարավոր տիտղոսները և ուրախացնել երկրպագուներին ու մարդկանց»,- ակումբի մամուլի ծառայության հետ զրույցում ասել է նորեկը:

© Armenian Soccer 2024