Արցախի և Արևմտյան Հայաստանի ֆուտբոլի հավաքականները կմասնակցեն չճանաչված երկրների Եվրոպայի առաջնությանը։ Այս մասին տեղեկացնում է CONIFA-ի պաշտոնական էջը։
Արցախի թիմն ընդգրկված է Հս. Օսիայի ու Քորնուելի թիմի հետ C խմբում, իսկ Արևմտյան Հայաստանի հավաքականը՝ D խմբում Պադանիայի ու Չամերիայի թիմերի հետ: Մրցաշարին մասնակցելու են նաև Նիսի կոմսության, 2 Սիցիլիաների, Սարդինիայի, Աբխազիայի,Սապմիի ու Սեկեյան Երկրամասի հավաքականները:
Մրցաշարը նախատեսված է անցկացնել հունիսի 3-ից 12-ը Ֆրանսիայի Նիս քաղաքում։
Հիշեցնենք, որ 2019թ-ին CONIFA Euro-ն անցկացվեց Արցախում՝ Ստեփանակերտի Հանրապետական, Մարտակերտի՝ Վիգեն Շահինյանի անվան, Մարտունու և Ասկերանի քաղաքային մարզադաշտերում: Հաղթող ճանաչվեց Հս. Օսիայի հավաքականը, Արևմտյան Հայաստանի հավաքականը 2-րդն էր, Աբխազիան՝ 3-րդը: Տանտերերը այդ մրցաշարում 5-րդն էին:
©2022 Armenian Soccer