Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը բաց է թողել տոներից հետո «Հոֆֆենհայմի» առաջին մարզումը:
Ինչպես տեղեկացնում է գերմանական Sport.de պորտալը՝ Ադամյանը շփում է ունեցել COVID-19-ով հիվանդ անձի հետ:
Նշենք, որ թիմի կազմից բացակայել են նաև Էրմին Բիչակիչն ու Ռոբերտ Սկովը՝ վնասվածքների պատճառով, Դիադիե Սամասեկուն՝ Աֆրիկայի գավաթի խաղերի պատճառով, Հավարդ Նորդվեյթն ու Քասիմ Ադամսը՝ գրիպանման հիվանդության, իսկ Մելայրո Բոգարդը՝ անձնական պատճառներով:
©2021 Armenian Soccer