Հաճախ խոսակցություններ են շրջանառվում ՀՀ առաջնության մրցավարների անաչառության հարցի շուրջ: Թվում էր վերջին շրջանում այս առումով շտվել է վիճակը,բայց դեռևս հանդիպում են խաղեր, որոնցում մրցավարները ակնհայտորեն կոպիտ վրիպումներ են թույլ տալիս, որոնք ի վերջո ազդում են հանդիպման ելքի վրա:
Նմանօրինակ մի դրվագ գրացվեց մարտի 8-ին Երևանի ֆուտբոլի ակադեմիայում կայացած Vbet ՀՀ պրիմեր լիգայի 8-րդ տուրի հետաձգված «Նոա» – «Լոռի» հանդիպման ընթացքում:
Այս հանդիպումից 4 օր առաջ`մարտի 4-ին 17-րդ տուրի շրջանակում Վանաձորում տեղի ունեցած «Լոռի» – «Նոա» մրցամարտում 2:0 հաշվով հաղթեցին վանաձորցիները: Երևանյան հանդիպմանը Նոան բնական էր, որ ձգտելու էր ռևանշի: Հիմնականում հավասար պայքար էր ընթանում, և հանկարծ 30 –րդ րոպեին «Լոռիի» դարպասին մրցավար Հենրիկ Նալբանդյանը անտեղի ու վիճահարույց 11 մետրանոց նշանակեց:Այն հստակ իրացրեց թիմի ռմբարկու Վլադիմիր Ազարովը ու իր թիմին մղեց`1:0: Դա շրջադարձային եղավ խաղում ու ազդեց հանդիպման հետագա ընթացքի վրա: Դրանից հետո հանդիպումը նյարդային ընթացք ունեցավ: Մրցավարը խաղի ընթացքում ընդհանուռ առմամբ ցույց տվեց 10 `դեղին, 1`կարմիր քարտ: 7 դեղին քարտով պատժվեց «ոռիին», 3-ով` «Նոային»:
Իսկ 90-րդ րոպեին խաղադաշտից հեռացրեց այս խաղում 2-րդ դեղին քարտը ստացած «Լոռիի» 28 –ամյա բրազիլացի հարձակվող Կլաուդիր Ժունյոր Մարինիին:
Նոան օգտվելով այս ամենից ռևանշի հասավ «Լոռիի» նկատմամբ`3:1 հաշվով: Այս հաղթանակից հետո ՀՀ փոխչեմպիոն 14 խաղում վաստակած 22 միավորով հավասարվեց և 4-5-րդ տեղերն է կիսում ՀՀ գործող չեմպիոն «Արարատ-Արմենինայի» հետ: Իր ակտիվում 23 միավոր գրանցած «Լոռին» մնացած 3 –րդ հորիզոնականում:
©2021 Armenian Soccer