Երևանի «Ալաշկերտը» պայմանագիր է ստորագրել իվուարցի կենտրոնական պաշտպան Դիդյե Բորիս Կադիոյի հետ:Այս մասին իրազեկել է երևանյան | ակումբի լրատվկան ծառայությունից:
Ներկայումս 100հազար եվրո տրանսֆերային արժեք ունեցող 30-ամյա պաշտպանը հայտնի է հայ ֆուտբոլասերին «Շիրակում» և «Փյունիկում» ունեցած հաջողված մրցելույթներով:
Կոտ դ’Իվուարի Մ-17, Մ-21 և Մ-23 հավաքականները ներկայացրած Կադիոն հանդես է եկել նաև ֆինլանդական «Յարո» և SJK, ղազախական «Ժետիսու» և «Շախտյոր», հնդկական «Կիրալա Բլաստերս» ակումբներում: Փորձառու պաշտպանի նախորդ թիմը Սուդանը ներկայացնող «Ալ Հիլալ»-ն էր, որի կազմում Կադիոն մասնակցել է Աֆրիկայի Չեմպիոնների լիգայի հանդիպումներին:
©2021 Armenian Soccer