Armenian Soccer
Armenian Soccer

ԱՐԱՄ ՈՍԿԱՆՅԱՆԻ ԹԻՄԻ ԱՆՊԱՐՏԵԼԻ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԻ ՇԱՐՔԸ ՂԱԶԱԽՍՏԱՆԻ 1-ԻՆ ԽՄԲԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ

Այսօր`  հոկտեմբերի 28-ին կայացան Ղազախստանի 1 -ին խմբի առաջնության 2 –րդ    ենթախմբի նախավերջին`11-րդ տուրի հանդիպումները: ՀՀազգային հավաքականի նախկին խաղացող, ՀՀ տարբեր թիմերում  աշխատած,45-ամյա  հայաստանցի   մասնագետ  Արամ    Ոսկանյանի  ղեկավարած թիմը «Ատրիրաու», որը  առաջնության ավարտից 2 տուր առաջ արդեն նախորդ`10-րդ  տուրում նվաճել էր պրիմեր լիգայի ուղեգիրն,  այսօր      ուժերը չափեց   2-րդ տեղում ընթացող  SDYuShOR 8 –ի հետ: Շարունակելով  իր անպարտելի   հանդիպումների շարքը Ոսկանյանի թիմը ոչ — ոքի `1:1 խաղաց:Անցկացրած 11 հանդիպումներից   8 –ում   Ատիրաուն»  հաղթել  է մրցակիցներին, իսկ 3-ում էլ ոչ-ոքի է խաղացել  ու վաստակել է  27 միավոր:  Առաջնության եզրափակիչ` 12 –րդ տուրում Ատիրաուն   հոկտեմբերի 31-ին  արտագնա խաղում կհանդիպի «Ակժայիկի» հետ:

©2020 Armenian Soccer