Օգոստոսի 27-ին ժամը 22:30-ին Բուխարեստի «Արենա Նասիոնալ »մարզադաշտում Եվրոլիգայի որակավորման 1-ին փուլում ՀՀառաջնությունում 4 –րդ տեղը գարված Գյումրիի «Շիրակն», որը հիմա ելույթ է ունենում նորանշանակ գլխավոր մարզիչ Տիգրան Դավթյանի ղեկավարությամբ մրցելու է Ռումինիայի ամենահայտնի ակումբներից մեկի`երկրի 26-ակի չեմպիոն, 24-ակաի գավթթակիր, ու գործող գավաթակիր Բուխարեստի«Ստյաուայի»`FCSB-ի հետ: ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ այդ հանդիպումը սպասարկելու Բոսնիա -Հերցոգովինայի մրցավարական անձնակազմը Ադմիր Շեհովիչի գլխավորությամբ: Նրա օգնականներն են իր համերկրացիներ՝Ամեր Մասիչն ու Գորան Դույակը, իսկ 4-րդ պաշտոնյան`Հարիս Կալյանակը:
Երեկ հայտնի դարձավ որ հաշվի առնելով հայկական ֆուտբոլը եվրոպական ասպարեզում պատշաճ կերպով ներկայացնելու անհրաժեշտության հանգամանքը` «Արարատ» և «Շիրակ» ակումբները համաձայնության են եկել,որ Արարատ տեղափոխված Շիրակի նախկին 8 խաղացողները վարձակալական հիմունքներով կարճ ժամկետով կտեղափոխվեն «Շիրակ» և կհայտավորվեն Եվրոլիգայի համար, ապա կրկին կվերադառնան «Արարատ»: Այնպես, որ«Շիրակը» եվրոգավաթային հանդիպման մասնակցելու Ռումինիա է մեկնում մարտական կազմով: Եվրոլիգայի խաղին ընդառաջ թիմին են միացել ՝ Վսևոլոդ Երմակովը, Մառկո Պռլևիչը, Ուռոշ Նենադովիչը, Սոլոմոն Իմե Ուդոն, Հրայր Մկոյանը, Ժիրայր Մարգարյանը, Կարեն Մուրադյանը, Էդգար Մալաքյանը և Դավիթ Մանոյանը:
©2020 Armenian Soccer