ՀՀ բարձրագույն խմբի առաջնությունում նախավերջին ՝ 9–րդ տեղը գրաված Կապանի «Գանձասար-Կապանի» 7 ֆուտբոլիստներ խզեցին ակումբի հետ յնքած իրենց պայմանագրերը: Այս մասին իրազեկում է կապանյան ակումբի լրատվական ծառայությունը:
Վերջիններիս թվում են՝ Վարդան Պողոսյան, Էմիլ Եղիազարյան, Համլետ Ասոյան, Աննան Մենսահ, Իվանիսյո դե Սոուզա, Գրիգոր Աղեկյան և Գևորգ Կասպարով: Սրանք այն անուններն են, որոնք գրվել են թիմի պատմության մեջ:
«Գանձասար-Կապան» ՖԱ շնորհակալություն է հայտնում տղաներին, թիմի և ընտանիքի մասը լինելու համար, ջանք ու եռանդ չխնայելու և ակումբի ոգին բարձր պահելու համար:
©2020 Armenian Soccer