Ցավով տեղեկացանք, որ 60 տարեկան հասակում կյանքից հեռացել է Երևանի «Արարատի» նախկին ֆուտբոլիստ Ռոմիկ Վարդազարյանը:
Հունվարի 19-ին ճանաչված ֆուտբոլիստի առողջական վիճակը կտրուկ վատթարացել է: Մահվան պատճառ է դարձել սրտի կաթվածը:
Ֆուտբոլային կարիերայի ընթացքում Ռոմիկ Վարդազարյանը հանդես է եկել «Կոտայքում» ու «Արարատում»: Կարիերան ավարտելուց հետո մի քանի տարի զբաղվել է նաև մարզչական աշխատանքով:
Ռոմիկ Վարդազարյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա հունվարի 21-ին՝ ժամը 18.00-ին, «Հավերժություն» սգո սրահում (հասցե՝ Բագրատունյաց 44):
©2021 Armenian Soccer