Հայաստանի ազգային հավաքականը ԱԱ2022-ի ընտրական փուլի Գերմանիա-Հայաստան խաղում ցավալի՝ 6:0 հաշվով պարտություն կրեց տանտերերից ու իջավ խմբում 2-դ հորիզոնական:
Հանդիպման հաշիվը բացվեց արդեն 6-րդ րոպեին. գոլի հեղինակ դարձավ Սերժ Գնաբրին: 15-րդ րոպեին նույն Գնաբրին կրկնապատկեց հաշիվը։ 20 րոպ անց Տիմո Վերների փոխանցումից հետո աչքի ընկավ Մարկո Ռոյսը, իսկ ևս 10 րոպե անց Տիմո Վերները գրավեց Յուրչենկոյի դարպասը:
2-րս խաղակեսում դաշտի տերերը ավելի համեստ գտնվեցին. միայն 2 անգամ գրավեցին Յուրչենկոյի դարպասը: Նախ 52-րդ րոպեին մեր դարպասը գրավեց Հոֆմանը՝ խփելով իր թիմի 5-րդ գնդակն այս խաղում, իսկ հիմնական ժամանակին ավելացված առաջին րոպեին գոլի հեղինակ դարձավ Բունդեսթիմի կազմում իր նորամուտը նշող Քարիմ Ադեյեմին։
Այսպիսով, Հայաստանի հավաքականը խմբում նահանջեց 2-րդ հորիզոնական՝ իր ակտիվում ունենալով 10 միավոր։ Գերմանացիները, վաստակած 12 միավորով, բարձրացան առաջին հորիզոնական։
Սեպտեմբերի 8-ին մեր հավաքականը Երևանում կընդունի Լիխտենշտեյնի թիմին:
©2021 Armenian Soccer