Armenian Soccer
Armenian Soccer

6 ֆուտբոլիստի՝ շարքային կազմի պարտադիր զինծառայությունից ազատելու որոշման նախագիծ է քննարկվում

Gov

 

ՀՀ Կառավարությունը հանրային քննարկման է ներկայացրել Հայաստանի ազգային, երիտասարդական ու պատանեկան հավաքականների 6 ֆուտբոլիստի շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու որոշման նախագիծը:

Խոսքը գնում է U21 հավաքականի անդամներ Արտյոմ Գյուրջյանի, Ռոբերտ Դարբինյանի, Յուրի Օգանեսյան, Անտոնի Կազարյանի և Ղազար Դերմեջյանի, ազգային հավաքականի ֆուտբոլիստ Արթուր Դանիելյանի ու U19 թիմի ֆուտբոլիստ Նարեկ Մանուկյանի մասին է:

Բացի այդ հանրային քննարկման է ներկայացվել պատանեկան, երիտասարդական ու ազգային հավաքականի 20 ֆուտբոլիստների՝ շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2021 թվականի ձմեռային զորակոչից մինչև 2023 թվականի ձմեռային զորակոչը տարկետում տալու նախագիծը: Խոսքը Ալբերտ Խաչումյանի, Կարեն Մելքոնյանի, Հովհաննես Հարությունյանի, Արսեն Սադոյանի, Արթուր Խաչատրյանի, Առլեն Ծատուրյանի, Աբրահամ Պորտուգալյանի, Ֆելիքս Խաչատրյանի, Արսեն Սարգսյանի, Արթուր Միսկիրջյանի, Անդրանիկ Բաղրամյանի, Մարտին Գրիգորյանի, Արթուր Պատատյանի, Էրկ Հովակիմյանի, Սուրեն Հակոբյանի, Ռուբեն Աբրահամյանի, Ռոբերտ Դեմիրճյանի, Վլադիմիր Մուրադյանի, Սամվել Գասպարյանի ու Նարեկ Դավթյանի մասին է:

 

©2021 Armenian Soccer