Ցավով տեղեկացանք, որ 53 տարեկան հասակում մահացել է «Բանանցի» (ներկայիս «Ուրարտու») նախկին ֆուտբոլիստ Վահան Արզումանյանը։ Այս մասին տեղեկացրել են «Ուրարտուի» մամուլի ծառայաությունից: 1992 թվականին Արզումանյանը «Բանանցի» կազմում դարձել էր նորանկախ Հայաստանի առաջին գավաթակիրը, «Ցեմենտի» կազմում դարձել էր Հայաստանի չեմպիոն։ 2001-ին վերակազմավորած «Բանանցում» նա կարևոր նշանակություն ուներ, լինելով թիմի փորձառու տղաներից մեկը նա 14 հանդիպում անցկացրեց, իսկ 2002 թվականին «Բանանցի» կազմում դարձավ բրոնզե մեդալակիր։ Այդ մրցաշրջանում նա ավարտեց գործնական ֆուտբոլը։
Նրա պատվին հրաժեշտի հանդիպում կազմակերպվեց, որի ավարտից հետո նա 3 համարի մարզաշապիկը հանձնեց դեռևս երիտասարդ Արարատ Առաքելյանին։ «Բանանցի» թիմակիցներն այդ խաղում նրան ուսերի վրա դրած հանեցին խաղադաշտից։
«Ուրարտու» ֆուտբոլային ակումբն իր երախտագիտությունն է հայտնում Արզումանյանին ակումբի պատմության մեջ ունեցած մեծ ավանդի համար ու ցավակցում ֆուտբոլիստի հարազատներին ու մտերիմներին, մաղթելով ուժ և տոկունություն։
©2020 Armenian Soccer