Սեպտեմբերի 16-ին կկայանա իտալական Ա սերիայի 4-րդ տուրի «Միլան»-«Ինտեր» հանդիպումը։
Սա այս տարվա 5-րդ «միլանյան դերբին» է լինելու։
2023 թվականին կայացած 4 խաղերում «Ներաձուրիները» ոչ մի շանս չեն տվել «Ռոսոներիներին»: Ինձագիի գլխավորած թիմը ոչ միայն հաղթել է բոլոր խաղերում, այլև անառիկ պահել դարպասը։
Ընդհանուր հաշվով «Ինտերն» այս տարի «Միլանի» դարպասն ուղարկել է 7 գոլ, փոխարենն, ինչպես նշեցինք, բաց չի թողել ոչ մի գնդակ։
Առաջին հանդիպումը կայացել է հունվարի 18-ին, երբ «Ինտերն» Իտալիայի սուպերգավաթի եզրափակչում հաղթել է 3:0 հաշվով։
Փետրվարի 5-ին Ա սերիայի շրջանակում Ինձագիի թիմն առավելության է հասել նվազագույն (1:0) հաշվով։
Մայիսի 10-ին Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ առաջին խաղում Մխիթարյանն ու ընկերները 2:0 հաշվով են ուժեղ գտնվել «Միլանից»: Ի դեպ գոլերից մեկը հեղինակել է Հենրիխը։
Մայիսի 16-ին կայացած ՉԼ կիսաեզրափակիչ պատասխան խաղում էլ «Ինտերը» կրկին առավելության է հասել 1:0 հաշվով։
4 խաղերից 3-ում աշխարհի չեմպիոն Լաուտարո Մարտինեսը գրավել է մրցակցի դարպասը։
Հենրիխ Մխիթարյանը բոլոր խաղերին մասնակցել է մեկնարկից։
Առաջիկա խաղից առաջ «Ինտերը» շատ կարևոր կորուստներ չունի, իսկ «Միլանի» կազմից կբացակայի թիմի ռմբարկու Օլիվյե Ժիրուն։
Թեժ պայքարն անխուսափելի է, քանի որ թիմերն ունեն հավասար 9-ական միավոր և ընթանում են մրցաշարային աղյուսակի առաջին 2 տեղով («Ինտեր»1, «Միլան»
2): 3-ական վստահ հաղթանակներ են տարել ու այժմ էլ սկզբունքային մրցակցի դեմ պայքարելու են ամբողջ ուժով։
Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 20:00-ին։
© Armenian Soccer 2023