2005-2015թթ ՀՀ ազգային հավաքականում 29 հանդիպում անցկացրած երևանցի 40 –ամյա դարապասպահ Գևորգ Կասպարովն, ում տրանսֆերային արժեքը հիմա 25 հազար եվրո է, օգոստոսի 16-ին ՀՀ պրիմեր լիգայի ընթացիկ առաջնության 1-ին տուրում «Նոա»- «Շիրակ» 2:2 հաշվով ավարտված խաղում նորամուտը նշեց Գյումրիի «Շիրակի» կազմում: Սա Կասպարովի համար հայաստանյան 9-րդ ակումբն է, որի կազմում հանդես է գալիս վետերան ու փորաձառու դարպասպահը:Նա կարիերան սկսել է 1997թ «Դվինում», հետո կարիերան շարունակել է «Լեռնային Արցախում», հետո «Զվարթնոցում»: Ապա ելույթներ է ունեցել «Փյունիկում» , «Միկայում», «Ուլիսում», «Ալաշկերտում», «Գանձասարում», «Ալաշկերտում», հիմա էլ «Շիրակում»: Բացի դրանից Կասպարովը հանդես է եկել նաև Իրանի `Թեհրանի «Արարատ», «Պաս», «Սանաթ Քավե» , «Ռահահան» , «Զոբահան» ակումբներում:
2020 Armenian Soccer