ՀՀ բարձրագույն և 1-ին խմբի 16 թիմերի մասնակցությամբ FIFA20 հարթակի վրա կազմակերպվել է կիբեռֆուտբոլի Armenian Quarantine Cup մրցաշարն ,որին յուրաքանչյուր թիմից 1 ֆուտբոլիստ է մասնակցում:
Թիմերը բաժանվել են 4 խմբերի,ապիլի 22-ից մինչ մայիսի 4-ը պայքարում են փլեյ –օֆֆի ՝ քառորդ եզրափակչի ուղեգրերի համար: Յուրաքանչյուր խմբից ¼ -ր փուլում խաղալու իրավունք են նվաճում 1-ին և 2-րդ տեղերը գրավողները:
Մայիսի 4-ին ավարտվում են ստուգատեսի խմբային փուլի մրցաշարերը:
Այսօր՝ մայիսի 3 –ին եզրափակիչ ՝ 3-րդ տուրի հանդիպումներն են անցկացնելու են C խմբի մասնակիցները:Մրցելու են ՝ «Տորպեդո» –«Ալաշկերտ», «Փյունիկ» — «Արարատ» –Արմենիա զույգերը: Այստեղ առաջատարները ՝ «Փյունիկն» ու «Արարատ –Արմենիան» են, որոնք 2-ական աընդմեջ հաղթանակ են տարել:Այսօրվա նրանց մրցավեճում հենց կորոշվի խմբի հաղթողը:
Վաղը՝ մայիսի 4 –ին եզրափակիչ ՝ 3-րդ տուրի հանդիպումներն են անցկացնելու են D խմբի մասնակիցները:Կկայանան «Ուրարտու» – «Դիլիջան», և «Շիրակ» — «Լոռի» հանդիպումները: Այս խմբում առաջատարը2 անընդմեջ հաղթանակ տարած Երևանի «Ուրարտուն» է, որին մրցաշարում ներկայացնում է Սեմյոն Սինյավսկին:
Այս պահին հայտնի են արդեն փլեյ –օֆիի ՝1/4-րդ փուլի 4 մասնակիցները՝
A խմբից դրանք են՝ Չարենցավանի «Վանն» ու Աշտարակի «Արագածն» են,
Bխմբից՝ «Նոան» ու Երևանի ԲԿՄԱ-ն,
Մյուս երկու խմբերի 1-ին և 2 –րդ տեղերը գրավողները հայտնի կդառնան մայիսի 3-ին և մայիսի 4-ին:
ԷԴԳԱՐ ՊԵՏՐՈՍՅԱՆ
©2020 Armenian Soccer