ՉԼ որակավորման առաջին փուլի՝ Մինսկի «Դինամոյի» դեմ հուլիսի 16-ին Երևանում կայանալիք պատասխան խաղից առաջ «Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը մամուլի ասուլիս է տվել:
«Հանդիպումներին նախապատրաստվելու տեղի խնդիր ունեինք։ Խնդրանքով դիմեցինք, որ պատրաստվենք Ավանի ակադեմիայում, բայց մեզ մերժեցին։ Քանի դեռ ես թիմի մարզիչն եմ, խոստանում եմ, որ այլևս խնդրանքով չեմ դիմելու մարզում անցկացնելու համար։
Պատրաստ ենք վաղվա հանդիպմանը, կպայքարենք հաղթանակի համար։ Հուսով եմ՝ մեր թիմին շատերն են երկրպագում, սպասում մեր հաղթանակին։
Մրցակցի ուժեղ կողմը ֆիզպատրաստվածությունն է: Բնավորություն ունեցող թիմ են։ Համոզված եմ, որ տանն ավելի շատ խնդիրներ կստեղծենք մրցակցին։ Փյունիկը միշտ հպարտացել է իր երկրպագուներով։ Մենք սիրում ենք մեր երկրպագուներին։ Մեր բոլոր հաղթանակները երկրպագուներ համար են։ Սպասում ենք, որ երկրպագուները կգան մեր խաղին»,- ասել է Մելիքյանը։
Հիշեցնենք, առաջին խաղում թիմերը միմյանց գոլ չեն խփել: Երևանյան խաղը «Հանրապետական» մարզադաշտում կմեկնարկի 20:00-ին:
© Armenian Soccer 2024