Հուլիսի 11-ին` ժամը 20:00-ին, Վահագն Թումասյանի անվան Աբովյանի մարզադաշտում կայանալիք Կոնֆերենցիաների լիգայի առաջին փուլի «Նոա»-«Շկենդիա» տնային հանդիպման մուտքը լինելու է անվճար տոմսերով: Այս մասին հայտնել է «Նոայի» մամուլի ծառայությունը… Տոմսերը հնարավոր է ձեռք բերել խաղից առաջ՝ մարզադաշտի մուտքի մոտից։ Ա
Ապահովվելու է նաև երկրպագուների անվճար տեղափոխություն Երևանից Աբովյան:
«Խաղի օրը, ժամը 18:00 Հանրապետության հրապարակից (ԱԳՆ նախկին շենքի հարակից տարածքից) մեր երկրպագուներին Աբովյան տեղափոխելու համար անվճար ավտոբուսներ կշարժվեն մարզադաշտ»,- հայտնել է ակումբի մամուլի ծառայությունը։
© Armenian Soccer 2024