Armenian Soccer
Armenian Soccer

«Փյունիկն» ու «Արարատ-Արմենիան» մարտական ոչ-ոքի խաղացին

IDBank Հայաստանի Պրեմիեր լիգայի 30-րդ տուրի մեկնարկային խաղում «Փյունիկը» ընդունել էր «Արարատ-Արմենիային»: Խաղն ավարտվեց մարտական ոչ-ոքի՝ 2:2 հաշվով:

Արդեն 16-րդ րոպեին հյուրերին առաջ մղեց Տենտոն Եննեն: 23-րդ րոպեին Խամես Սանթոսը հավասարեցրեց հաշիվը: 59-րդ րոպեին 11-մետրանոցի նշակետի «Փյունիկին» առաջ մղեց Լուկաս Վիլելան: 81-րդ րոպեին 11-մետրանոցի իրավունք ստացավ «Արարատ-Արմենիան», նշակետից անվրեպության աչքի ընկավ Մոհամեդ Յատտարան:

Այսպիսով, «Փյունիկը» 64 միավորով 2-րդ տեղում է, «Արարատ-Արմենիան» 62 միավորով մնաց 3-րդ հորիզոնականում:

© Armenian Soccer 2024