
Fastex Հայաստանի պրեմիեր լիգայի 31-րդ առաջնությունը ֆանտաստիկ ընթացք է ունեցել և շուտով կմոտենա իր տրամաբանական ավարտին։
Ինչպես տեղեկացրել էինք ավելի վաղ, քանի որ այս տարի Armenian Soccer կայքի 9-րդ ամենամյա մրցանակաբաշխությունը կայանալու է ընթացիկ մրցաշրջանի ավարտից ավելի շուտ, այդ պատճառով «Լավագույն 3 գոլեր» անվանակարգի քվեարկության ցանկերում ներառված են միայն 1-33-րդ տուրերի ընթացքում գրանցված լավագույն գոլերը։

Վրջին 3 տուրերի (34-36-րդ տուրեր) ընթացքում գրանցված գեղեցիկ գոլերը (եթե այդպիսիք լինեն) կընդգրկվեն հաջորդ մրցանակաբաշխության քվեարկության ցուցակներում։
Այսպիսով, մրցաշրջանի լավագույն 3 գոլերի հեղինակների կոչման համար պայքարում են 12 ֆուտբոլիստներ.

1. Պետրոս Աֆաջանյան՝ «Նոա»-«Ալաշկերտ» 1-ին տուր
2.
Իպեհ Ուիլյամս
՝ «Վան»-«Ուրարտու» 3-րդ տուր
3.Դոնալդ Կոդիա՝ «Շիրակ»-«Նոա» 8-րդ տուր
4.
Ռուդիկ Մկրտչյան
՝ «Արարատ»-«Փյունիկ» 10-րդ տուր
5.Տյագո Գալվաո՝ «Ալաշկերտ»-«Լեռնային Արցախ» 12-րդ տուր
6.
Գևորգ Տարախչյան՝
ԲԿՄԱ-«Լեռնային Արցախ» 22-րդ տուր
7. Ռուբեն Եսայան՝ «Նոա»-«Շիրակ» 26-րդ տուր
8.
Արաս Օզբիլիս
՝ «Ուրարտու»-«Արարատ-Արմենիա» 28-րդ տուր
9.Գրենիկ Պետրոսյան՝ ԲԿՄԱ-«Շիրակ» 28-րդ տուր
10.
Այմեն Մահմուդ
՝ «Արարատ»-«Ալաշկերտ» 29-րդ տուր
11. Յուսուֆ Օտուբանջո՝ «Փյունիկ»-«Լեռնային Արցախ» 33-րդ տուր
12.
Հակոբ Հակոբյան
՝ «Արարատ-Արմենիա»-«Վան» 33-րդ տուր
Գոլերի տեսությունը ներկայացնում ենք ստորև.
Հիշեցնենք, որ քվեարկությունն ավարտված է։
Armenian Soccer Awards-2023-ը տեղի կունենա հունիսի 3-ին։
Armenian Soccer-ի 9-րդ ամենամյա մրցանակաբաշխությունը կայանալու է Fastex-ի և «Արարատ» հայկական կոնյակների աջակցությամբ։
© Armenian Soccer 2023