Երևանում ֆուտբոլի ակադեմիայի խաղադաշտում 2020թ-ի իրենց 1-ին հանդիպումում մրցեցին ՀՀ կրկնակի չեմպիոն «Արարատ-Արմենիան» և ՀՀ 1-ին խմբի ընթացիկ առաջնության առաջատար «Սևանը»: Խաղ մարզիչների համար կարևոր էր հատկապես նրանով, որ նրանք հնարավորության ունեցան գործում տեսնելու իրենց թիմերի նորեկների ու փորձաշրջան անցնող ֆուտբոլստների հնարավորությունները: 1-ին խաղակեսում Արմեն Շահգելդյանի գլխավորած «Սևանն, որը հիմնական կազմով հանդես եկավ 1:0 հաշվով հաղթեց ՀՀ չեմպիոնին:Հանդիպման հաշիվը 26-րդ րոպեին բացել էր Գեղամ Թումբարյանը: 2-րդ խաղակեսում կողմերը զգալի փոփոխություններ կատարեցին: Իսպանացի մարզիչ Դավիթ Կամպանիաի ղեկավարությամբ ելույթ ունեցող «Արարատ-Արմենիայի» կազմում ասպարեզ ելան նորեկները`Վբեյմար Անգուլոն, Դանու Սպետարուն, Եգոր Կլիմենչուկն ու երեկ ակումբի հետ պայմանագիր կնքած շվեդական ԱԻԿ 26-ամյա կիսապաշտպան Հերադի Ռաշիդին: Այս փոփոխությունները վճռրոշ եղան ու ՀՀ գործող չեմպիոն 2-րդ կեսում 3 անպատասխան գոլեր խփեց ու 3:1 հաշվով հաղթանակ տոնեց ՀՀ 1-ին խմբի առաջատար «Սևանի» նկատմամբ: «Արարատ-Արմենիայի» կազմում դուբլի հեղինակ դարձավ թիմում նորամուտը նշող Սպետարուն, իսկ մեկ անգամ էլ աչքի ընկավ Օտուբանջոն:
Շահգելդյանին էլ ուժեղ մրցակցի հետ ընկերական խաղում հնարավորություն ունեցավ փորձակելու իր թիմ հրավիրված նորեկներին ու մի քանի փորձակվող ֆուտբոլիստների:
©2021 Armenian Soccer