«Ուրարտուի» սան, ակումբի գլխավոր թիմի պաշտպան և ավագ Ժիրայր Մարգարյանը Fastex ՊԼ 8-րդ տուրի՝ ԲԿՄԱ-ի դեմ խաղում իր հոբելյանական 200-րդ հանդիպումն է անցկացրել Հայաստանի առաջնությունում: Այդ խաղերից 92-ը ֆուտբոլիստն անցկացրել է հենց «Ուրարտուի» կազմում։ Այս մասին տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը:
Մարգարյանը իր նորամուտը «Ուրարտուի» հիմնական թիմում նշել է 2015 թվականի ապրիլի 5-ին՝ փոխարինման դուրս գալով «Գանձասար-Կապանի» դեմ արտագնա խաղում։
© Armenian Soccer 2024