Armenian Soccer
Armenian Soccer

20-րդ դարի ՀՀ լավագույն ֆուբոլիստ Խորեն Հովհաննիսյանը մտադրվել է ֆուտբոլի ակադեմիա հիմնադրել

20 –րդ դարի ՀՀ լավսգույն ֆուտբոլիստ ճանաչված , լեգենդար խաղացող  Խորեն Հովհաննիսյանն Armeniasputnik.am-ի տված հարցազրույցում  հայտարարել է, որ պատրաստվում է ֆուտբոլային ակադեմիա հիմնադրել:
«Ես ծրագրում եմ իմ տնօրինությամբ ֆուտբոլային ակադեմիա հիմնադրել և այդ ուղղությամբ կատարում եմ նախնական անհրաժեշտ քայլերը, որպեսզի պոտենցիալ հովանավորներին կարողանամ ինչ–որ բան ցույց տալ ու շահագրգրռել նրանց` տրամադրելով արդյունավետ համագործակցության։ Ակադեմիայում կհավաքագրվեն 8-16 տարեկան պատանիները»,– ասել է ՀՖՖ նախագահի խորհրդականը, նշելով, որ այդ հարցում ակնկալում է նաև Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի լուրջ աջակցությունը, առանց որի ոչինչ չի ստացվի։
Հովհաննիսյանը շարունակում է լավատես մնալ, ավելին` նա համոզված է, որ հայկական ֆուտբոլում կլինեն բավականին լուրջ և դրական փոփոխություններ, իսկ 4-5 տարի հետո կարձանագրվի երկար սպասված վերելքը։

Իսկ ասօրվա անսովոր իրավիճակի վերաբերյալ էլ հայտնել  է.
«Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ մեզ մոտ ֆուտբոլային ակումբները երկու ամիս հայտնվել էին մեռյալ վիճակում։ Թիմերը ֆինանսական առումով զգալի կորուստներ կրեցին։
Ֆեդերացիան ամբողջ ընթացքում կապը պահպանել է ակումբների հետ և իր իրավասության շրջանակում փորձել է լուծում տալ առաջացած խնդիրներին»:

©2020 Armenian Soccer