Armenian Soccer
Armenian Soccer

20-ամյա կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը հանդես կգա ՀՀ ազգային հավաքականում

ՌԴ պրիմեր լիգայի առաջնության մասնակից՝ «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը հանդես կգա ՀՀ ազգային հավաքականում: Ինչպես հայտնում են  ՀՖՖ  մամուլի ծառայությունից, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի և Էդուարդ Սպերցյանի միջև միջև ձեռք է բերվել համաձայնություն, ըստ որի 20-ամյա կիսապաշտպանը կհամալրի ազգային հավաքականի շարքերը և կմիանա երկրի գլխավոր թիմին մարտին՝ աշխարհի առաջնության ընտրական հանդիպումներին նախապատրաստվելու համար:
Էդուարդ Սպերցյանը ծնվել է 2000 թ հունիսի 7-ին՝ Կրասնոդարում:
2018 թ  սկսել է հանդես գալ «Կրասնոդարի» 2-րդ թիմում:
2020 թ. սեպտեմբերին, «Կրասնոդարի» երկրորդ թիմի կազմում Ռուսաստանի ֆուտբոլի ազգային լիգայում հաջողությամբ հանդես գալով (դառնալով 12 գոլի հեղինակ), նշել է իր նորամուտը «Կրասնոդարի» հիմնական թիմի կազմում՝ փոխարինման դուրս գալով Ռուսաստանի պրեմիեր լիգայի՝ «Խիմկիի» դեմ խաղում:
2020 թ. հոկտեմբերին նշել է նորամուտը նաև եվրոպական մրցասպարեզում՝ փոխարինման դուրս գալով ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի «Չելսիի» դեմ խաղում:
Ընդհանուր առմամբ, Էդուարդ Սպերցյանն ընթացիկ մրցաշրջանում Ռուսաստանի պրեմիեր լիգայում անցկացրել է 5, Չեմպիոնների լիգայում՝ 2 հանդիպում:

©2021 Armenian Soccer