Armenian Soccer
Armenian Soccer

ՀՊԼ. Վահե Գևորգյանի նորամուտն «Ալաշկերտի» ղեկին հաղթական էր

L.Artsakh - Alash

Fastex Հայաստանի պրեմիեր լիգայի 21-րդ տուրում «Ալաշկերտը» Վայքի «Արևիկ» մարզադաշտում մրցեց «Լեռնային Արցախի» հետ։

Առաջին խաղակեսը բավականին բարդ ընթացավ երկու թիմի համար էլ, ինչի պատճառով էլ հաշիվը բացվեց միայն խաղի 2-րդ հատվածում։

52-րդ րոպեին տանտերերի կազմում գոլի հեղինակ դարձավ Օլաոլուվա Օջետունդեն։ Սակայն «Լեռնային Արցախի» ուրախությունը կարճ տևեց ու 64-րդ րոպեին «Ալաշկերտը» Տարոն Ոսկանյանի գոլի շնորհիվ հավասարեցրեց հաշիվը։

Այս գոլից հետո կարծես Վահե Գևորգյանի թիմը նոր արթնացավ եւ սկսեց խաղը։
78-րդ րոպեին Արտակ Եդիգարյանը 2-րդ գնդակն ուղարկեց մրցակցի դարպասն, իսկ 82-րդ րոպեին Ագդոն Մենեզեսը հաշիվը դարձրեց խոշոր ` 3:1:

Այս խաղից հետո «Ալաշկերտը» վաստակելով 37 միավոր հավասարվեց 3-րդ տեղում ընթացող «Փյունիկին» , որը դեռ չի անցկացրել 21-րդ տուրի հանդիպումը։
«Լեռնային Արցախը» 21 միավորով 7-րդն է։

© Armenian Soccer 2023