Պատրաստվելով Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության վերսկսմանը, այսօր մայիսի 16-ին, ՀՀ փոխչեմպիոն Երևանի «Փյունիկն» Ավանում գտնվող ՀՖՖ տեխնիկական կենտրոն ֆուտբոլի ակադեմիայի խաղադաշտում ընկերական խաղ անցկացրին «Նոայի» հետ։ Խաղը անցկացվեց առանց հանդիսականների։Նախ 16-ամյա Լևոն Վարդանյանն առաջին գոլը խփեց «Փյունիկի գլխավոր թիմի կազմում:Ապա հյուրերի կազմում հաշվի հավասարություն վերականգնեց Դեոբալդը: Սկզբունքային մրցավեճն այդպես էլ ավարտվեց՝ 1:1 հաշվով:
©2020 Armenian Soccer